ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիան իր օդային տարածքը չի տրամադրել Իսրայել մեկնող ինքնաթիռներին, որոնք բեռնված էին ռազմամթերքով։ Truth Social հարթակում նա հայտնել է, որ ԱՄՆ-ն սա չի մոռանա։

«Ֆրանսիան չի թույլատրել, որ իր երկնքով անցնեն ռազմամթերքով բեռնված ինքնաթիռները, որոնք մեկնում էին Իսրայել», – գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ Ֆրանսիան շատ «անօգտակար է եղել» Իրանի դեմ գործողությունների ընթացքում։

«ԱՄՆ-ն կհիշի», – ընդգծել է նա։

Սպիտակ տան ղեկավարը մեկ այլ գրառման մեջ քննադատել է Մեծ Բրիտանիային և մյուս երկրներին՝ Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում չօգնելու համար։

Share.