ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է «մասնատել» Եվրամիությունը։ Այսպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը։
Financial Times-ին և եվրոպական այլ լրատվամիջոցներին տված հարցազրույցում Մակրոնը հայտարարել է, որ Վաշինգտոնի կուրսը «բացահայտ հակաեվրոպական» է։
«Մակրոնի խոսքով՝ Եվրոպան այժմ գործ ունի Թրամփի վարչակազմի հետ, որը «բացահայտ հակաեվրոպական» է, «արհամարհանք է դրսևորում» ԵՄ-ի նկատմամբ և «ցանկանում է դրա մասնատումը»»,- ասված է FT-ի նյութում։
Ֆրանսիայի առաջնորդը հավելել է, որ ԱՄՆ-ին «շողոքորթելու» կամ նրանց հետ համաձայնության գալու փորձերի ռազմավարությունը չի աշխատում։
