ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ 50% մաքսատուրքեր կսահմանի այն երկրների նկատմամբ, որոնք զենք կմատակարարեն Իրանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում:

«Այն երկիրը, որը զենք կմատակարարի Իրանին, անմիջապես 50% մաքսատուրքերի կենթարկվի ԱՄՆ արտահանվող ցանկացած և բոլոր ապրանքների համար», – գրել է նա։Թրամփը նշել է, որ այդ մաքսատուրքերն ուժի մեջ են մտնում անմիջապես և ենթակա չեն բացառությունների։

Share.