Թրամփի վարչակազմը պլանավորում է Գազայի հարավում կառուցել մոտ 5000 զինվորի համար նախատեսված ռազմական բազա՝ ավելի քան 142 հեկտար տարածքով։

Բազան կդառնա միջազգային կայունացման ուժերի (ISF) հենակետը՝ Թրամփի առաջարկած խաղաղության պլանի շրջանակներում։ Պլանը նախատեսում է փուլային շինարարություն՝ զրահապատ աշտարակներով, բունկերներով, զենքի պահեստով և հակաթունելային միջոցներով։

ISF-ը կստեղծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով՝ որպես ժամանակավոր ուժեր սահմանների պահպանման, Համասի զինաթափման և Գազայի վերակառուցման համար։

Պաղեստինյան կողմը քննադատում է նախագիծը՝ անվանելով «օկուպացիա առանց համաձայնության»։ Մի շարք եվրոպական երկրներ մերժել են մասնակցությունը, իսկ Ինդոնեզիան առաջարկել է մինչև 8000 զինվորի մասնակցություն։

«Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 19-ին՝ Վաշինգտոնում, 5 միլիարդ դոլարի ֆինանսավորման և հազարավոր զինվորների հանձնառության քննարկմամբ։

Share.