ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ․ խաղաղության պայմաններն արդեն հայտնի են Թեհրանի իշխանություններին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

«Այնուամենայնիվ, եթե Իրանը բավարար խելամտություն ունենա, ապա գործարք կկնքի», — լրագրողների համար նախատեսված ճեպազրույցի ժամանակ ասել է Պենտագոնի ղեկավարը։ Նրա խոսքով՝ «նախագահ Թրամփը կգնա գործարքի»։ «Նա պատրաստ է։ Եվ գործարքի պայմանները նրանց (իրանական իշխանություններին) հայտնի են», — հավելել է Հեգսեթը։

Share.