ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանական է համարել Իրանի ջրի մաքրման կայաններին հարվածելու հնարավորություն։ Նա այդ մասին գրել է սոցիալական ցանցում։
«Եթե Իրանը գործարք չկնքի ԱՄՆ-ի հետ և անհապաղ չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ–ն կոչնչացնի նրա բոլոր էլեկտրակայանները, նավթահանքերը և Խարկ կղզին (հնարավոր է` նաև ջրի մաքրման կայանները)»,- գրել է նա։
Ըստ Թրամփի` Վաշինգտոնը միևնույն ժամանակ լուրջ քննարկումներ է անցկացնում Իրանի «նոր, ավելի խելամիտ» կառավարության հետ և հավանական է համարում, որ խաղաղության գործարքը մոտ է։
