Ըստ Wall Street Journal-ի լրագրող Բոյան Պանչևսկու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ որոշումներ է ընդունում առանց նախապես պատրաստված ծրագրի։ Նա պնդել է, որ Սպիտակ տունը սկզբում մտադիր չէր օգտագործել ռազմավարական նավթի պաշարները, սակայն հետո Թրամփը մի քանի ժամվա ընթացքում փոխել է իր դիրքորոշումը, ինչն, ըստ լրագրողի, վկայում է Իրանի կողմից նեղուցի հնարավոր փակման համար անպատրաստ լինելու մասին։

Պանչևսկին ասել է, որ ԱՄՆ զինվորականները նախապես զգուշացրել էին նախագահին նման սցենարի մասին, գրում է Bild-ը։ Նրանք գնահատում են, որ Իրանը կարող է բարդացնել նավագնացությունը ծովային ականներով, անօդաչու թռչող սարքերով և փոքր նավակներով, որոնց դեմ պայքարելը նույնիսկ ԱՄՆ ռազմածովային ուժերի համար է դժվար:

Միևնույն ժամանակ, նշել է լրագրողը, իրանական թիրախների դեմ ԱՄՆ գործողությունը իրականացվել է բարձր ճշգրտությամբ, սակայն Հորմուզի նեղուցում անվտանգության հարցը մնում է չլուծված։

Ըստ Պանչևսկու՝ Խարգ կղզում, որի միջով է անցնում Իրանի նավթի արտահանման մեծ մասը, հարվածները կարող էին Թեհրանի վրա ճնշում գործադրելու փորձ լինել՝ նեղուցը չփակելու համար։

Share.