ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 14-ին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններն անվանել է «գերազանց»։
«Գերազանց», — պատասխանել է նա համապատասխան հարցին՝ հավելելով, որ Չինաստանը հրաշալի երկիր է։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը նախըտրել է չմեկնաբանել այն հարցը, թե արդյոք երկխոսության ընթացքում շոշափվել է Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ինչպես հաղորդում է CNN-ը, այցի մի մասն ուղեկցվել է մշակութային ծրագրով։ Թրամփն ու Սի Ծինփինն այցելել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող «Երկնքի տաճար»։ «Երկնքի տաճար» համալիրը Պեկինի գլխավոր տեսարժան վայրերից և այցեքարտերից մեկն է։
