ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայհոյանքներով է դիմել Իրանին՝ հերթական անգամ պահանջելով բացել Հորմուզի նեղուցը։

«Երեքշաբթի Իրանում միաժամանակ լինելու է Էլեկտրակայանների օր և Կամուրջների օր։ Նման բան ոչ ոք չի տեսել։ Բացեք այդ անիծյալ նեղուցը, խելագար ստահակներ, թե չէ դժոխքում կապրեք. ՊԱՐԶԱՊԵՍ ՆԱՅԵՔ։ Փառք Ալլահին»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Թրամփը պահանջել էր բացել Հորմուզի նեղուցը՝ սպառնալով «դժոխքով», եթե 48 ժամվա ընթացքում ջրային ուղին չբացվի։

Իրանի ԻՀՊԿ-ն, իր հերթին, խոստացել է թշնամիների առջև բացել «դժոխքի դարպասները» տարածաշրջանում՝ իրավիճակի է՛լ ավելի սրման դեպքում։

Share.