ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի հետ բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ առաջիկա երկու օրերի ընթացքում։
Հիշեցնենք՝ առաջին փուլը, որը տեղի էր ունեցել հանգստյան օրերին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, ավարտվել էր ձախողումով։
«Առաջիկա երկու օրերի ընթացքում կարող է ինչ-որ բան տեղի ունենալ, և մենք ավելի շատ հակված ենք գնալ այնտեղ»,- ասել է Թրամփը New York Post թերթին տված հեռախոսային հարցազրույցում։
Նախկինում բարձրաստիճան աղբյուրները AFP գործակալությանը հայտնել էին, որ երկրի իշխանությունները աշխատում են Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչներին կրկին միավորելու և գործող երկշաբաթյա հրադադարը երկարաձգելու ուղղությամբ։
