ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում օգնել այն երկրներին, որոնք հրաժարվել են մասնակցել Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողությանը։ Truth Social հարթակում նա գրել է, որ այդ երկրները պետք է գնան և «վերցնեն» նեղուցը։

«Բոլոր այն երկրներին, որոնք չեն կարողանում ավիացիոն վառելիք ստանալ Հորմուզի նեղուցի պատճառով, ինչպես Միացյալ Թագավորությունը, որը հրաժարվեց մասնակցել Իրանի գլխատմանը, ես ձեզ համար մի առաջարկ ունեմ. առաջին՝ գնեք ԱՄՆ-ից, մենք բավականաչափ ունենք, և երկրորդ՝ հավաքեք որոշ ուշացած քաջություն, գնացեք նեղուց և պարզապես վերցրեք այն», – գրել է ԱՄՆ նախագահը։

Նա նշել է, որ այդ երկրները պետք է սովորեն պայքարել իրենք իրենց համար։

«ԱՄՆ-ն այլևս չի օգնի ձեզ, ինչպես դուք չօգնեցիք մեզ։ Իրանն, ըստ էության, ջախջախվել է։ Դժվար մասն արված է։ Գնացեք ինքներդ վերցրեք ձեր նավթը», – եզրափակել է նա։

Share.