ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նոր զիջումների գնալ Իրանի հարցում, քանի որ ցանկանում է, որ հակամարտությունն ավարտվի։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով Պարսից ծոցի տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյային։

«Կարծում եմ՝ նա նոր զիջումների կգնա… Թրամփը լուրջ է վերաբերվում բանակցություններին և շատ է ցանկանում, որ դա ավարտվի, սակայն իրանցիները դեռ հրաժարվում են նրան տալ այն, ինչ նրան անհրաժեշտ է դեմքը պահպանելու և (հակամարտությունից – խմբ.) դուրս գալու համար», – ասել է աղբյուրը։

Share.