Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն ու հաղորդակցությունները հիմնականում իրականացվում են միջնորդների միջոցով, Al Jazeera-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միշտ նախընտրում է դիվանագիտությունը և միշտ ձգտում է արդյունքների հասնել։

Մենք միշտ կողջունենք այն սցենարը, երբ Իրանը ղեկավարում են ապագայի մասին այլ տեսլական ունեցող մարդիկ։ Եվ եթե նման հնարավորություն ստեղծվի, մենք կօգտվենք դրանից»,- ասել է պետքարտուղարը։

Share.