Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Էր-Ռիադում մասնակցել է տարածաշրջանի երկրների արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստին։ Ներկա են գտնվել Թուրքիայի, Ադրբեջանի, Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտգործնախարարները։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Քննարկվել են Իրանի կողմից Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (PCC) անդամ երկրների, ինչպես նաև Հորդանանի, Ադրբեջանի և Թուրքիայի դեմ հարձակումները։

Նիստից հետո հրապարակվել է ամփոփիչ հայտարարություն, որտեղ կողմերը դատապարտել են Իրանի կողմից տարածաշրջանի երկրներին ուղղված հարձակումները և Իրանին կոչ են արել դադարեցնել հարձակումները։

Share.