Թուրքիան Պարսից ծոցի արաբական պետություններին կոչ է անում չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ, հայտնում է Bloomberg գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ Անկարան ակտիվ դիվանագիտական շփումների շրջանակում Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին, Կատարին և այլ երկրների հորդորում է զուսպ լինել։
Գործակալությունը նշում է, որ չնայած Ծոցի երկրներն ավելի ու ավելի են դժգոհում նավահանգիստներին, օդանավակայաններին և էներգետիկ օբյեկտներին հասցվող իրանական հարվածներից, նրանք դեռևս չեն շտապում ուղղակիորեն ներգրավվել պատերազմի մեջ, քանի դեռ Իրանը հարվածներ չի հասցրել կրիտիկական ենթակառուցվածքներին, ինչպիսիք են էլեկտրամատակարարման և ջրամատակարարման օբյեկտները։
