Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ զրույցի ընթացքում Ֆիդանը փոխանցել է Թուրքիայի արձագանքն Իրանից արձակված բալիստիկ հրթիռի վերաբերյալ, որը շարժվել էր դեպի Թուրքիայի օդային տարածք և չեզոքացվել։
Ուշադրություն հրավիրելով տարածաշրջանային լարվածության վրա՝ Ֆիդանը շեշտել է, որ պետք է խուսափել ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել հակամարտության ընդլայնմանը, նշում է «Էրմենիհաբեր»-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվել էր, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը շարժվելիս է եղել դեպի Թուրքիայի օդային տարածք ու այն չեզոքացվել է Արևելյան Միջերկրականում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։
