Թուրքիայի ԱԳՆ–ը հայտարարություն է տարածել Նախիջեւանում օդանավակայի վրա անօդաչու սարքերի հարձակման հետ կապված։

Թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ–ի հայտարարության մեջ նշվել է, որ եւս մեկ անգամ Թուրքիան շեշտում է, որ տարածաշրջանում երրորդ երկրներին թիրախավորող եւ պատերազմի ընդլայնման ռիսկը մեծացնող հարձակումները պետք է վայրկյան առաջ դադարեցվեն։

«Նախիջեւանի ինքնավար հանրապետության վրա այսօր անօդաչուներով իրականացված հարձակումը դատապարտում ենք։ Թուրքիան ինչպես միշտ, այժմ էլ շարունակելու է լինել Ադրբեջանի կողքին»,–նշվել է հայտարարության մեջ։

Նշենք, որ Իրանը ավելի ուշ հայտարարել էր, թե Նախիջեւանի ուղղությամբ որեւէ հարձակում չի իրականացրել։

Share.