Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տեղեկություններ են ստացվել «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարների հնարավոր պայթեցման նախապատրաստման վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Այս պահին մենք տեղեկատվություն ենք ստանում՝ մեր սեփական հետախուզական տվյալները։ Այն այսօր պետք է լինի լրատվամիջոցներում, հավանաբար արդեն կա, ես դեռ հնարավորություն չեմ ունեցել նայելու դրանք, բայց խոսվում է Սև ծովի հատակում գտնվող մեր գազային համակարգերի հնարավոր պայթյունի մասին։ Դրանք են այսպես կոչված «Թուրքական հոսքը» և «Կապույտ հոսքը»», – ասել է նա երեքշաբթի օրը Ռուսաստանի ԱԴԾ կոլեգիայի նիստի ժամանակ։

«Երկնագույն հոսքը» նախատեսված է Սև ծովի միջոցով ռուսական բնական գազը Թուրքիա մատակարարելու համար՝ շրջանցելով երրորդ երկրները։

«Թուրքական հոսքը» Ռուսաստանից Սև ծովով դեպի Թուրքիա անցնող արտահանման գազատար է։ Գազատարի երկու ճյուղերից առաջինը նախատեսված է թուրք սպառողներին գազ մատակարարելու համար, իսկ երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար։

Share.