Թուրքական Yesiligdir կայքը Հայաստան–Թուրքիա անցակետի բացման ժամանակահատված է նշել։

Yesiligdir կայքը նշել է, թե ըստ ստացված լուրերի, հայ–թուրքական սահմանը նախատեսվում է բացել Հայաստանում հունիսին կայանալիք ընտրություններից առաջ։

Ըստ կայքի, Թուրքիան եւ Ադրբեջանը փոխադարձաբար դեռ չեն հստակեցրել բացման ամսաթիվը, իսկ վերջնական որոշումը կայացնելու է Թուրքիայի ԱԳՆ–ը։

Share.