Թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքն այսօր առաջին անգամ գերազանցել է 45 լիրան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով սակարկությունների տվյալները։

Երևանի ժամանակով ժամը 11.37-ի դրությամբ դոլարի փոխարժեքը նախորդ փակման մակարդակ արձանագրված 44.9787 լիրայից հասել է 45.0253-ի:

Թուրքիայի կենտրոնական բանկը ապրիլի 22-ին կայացած նիստում որոշում է կայացրել հաշվառման տոկոսադրույքը թողնել 37 %-ի մակարդակում: Նմանատիպ որոշում կայացվել էր նաև նախորդ նիստում՝ մարտի 12-ին։

Share.