Իրանի Իսլամական Հանրապետության մարտավարական կարողությունները և զինված ներուժը այնպիսի մակարդակի վրա են, որ թշնամին կհայտնվի փակուղու առաջ և ստիպված կլինի առաջիկա օրերին դադարեցնել պատերազմը, ըստ իրանական Fars գործակալության՝ հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Սարդար Թալայ-Նիկը։
«Իրանի պաշտպանական և հարձակողական գործողությունները, որոնք հիմնված են ազգային և իսլամական ինքնության, քաղաքակրթական ժառանգության և ազգային միասնության վրա, կշարունակվեն նոր թափով»,- նշել է Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։
Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։
