Թեհրանում ընթանում է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի և «Բասիջ» ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամռեզա Սուլեյմանիի հուղարկավորության արարողությունը։ Այս մասին հաղորդում է Press TV-ն։
Իրանական լրատվամիջոցների հրապարակած կադրերի համաձայն՝ արարողության ժամանակ հոծ բազմություն է հավաքվել։
Մարդիկ ծաղիկներ են խոնարհում Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության զոհված ներկայացուցիչների դագաղներին։
Հիշեցնենք, որ Ալի Լարիջանիի և «Բասիջի» ղեկավարի զոհվելու մասին հայտնի է դարձել այս գիշեր։
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ալի Լարիջանին ամերիկյան և իսրայելական կործանիչների թիրախում է հայտնվել հենց աշխատավայրում։ Նրա հետ միասին սպանվել են նաև որդին, տեղակալներից մեկը և թիկնապահների խումբը։
