Սուրբ Սարգսի տոնի առթիվ տոնական արարողություն է տեղի ունեցել շաբաթ երեկոյան՝ հունվարի 31-ին, Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ եպիսկոպոս Սեպուհ Սարգսյանի և մի խումբ թեհրանահայերի մասնակցությամբ, հայտնում է ИРНА-ն։

Սուրբ Սարգիս եկեղեցին, որը Թեհրանի ամենամեծ հայկական եկեղեցին է, գտնվում է Քարիմխան Զանդի փողոցում։

«Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի պատմության կարևորագույն դեմքերից է, որն ապրել է մեր թվարկության IV դարում։ Նա իր որդու հետ մահապատժի է ենթարկվել քրիստոնեություն քարոզելու մեղադրանքով», գրում է իրանական լրատվամիջոցը։

Share.