Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից դեպի Մասկատ եւ Ստամբուլ միջազգային չվերթները նախատեսվում է վերսկսել կիրակի օրը, տեղեկացրել է Tasnim լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Իրանը ապրիլի 18-ին սկսել է իր օդային տարածքի եւ օդային հաղորդակցության փուլային վերաբացումը՝ չորս փուլից բաղկացած ծրագրի շրջանակում։ Սկզբում թռիչքները վերսկսվել են երկրի արեւելյան շրջաններում, որին հաջորդել է հիմնական օդային հանգույցների, այդ թվում՝ Թեհրանի օդանավակայանի աստիճանական վերաբացումը ապրիլի 20-ին։

Թռիչքների վերսկսումը դիտվում է որպես տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ կապված սահմանափակումներից հետո քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեությանն աստիճանական վերադարձի մի մաս։

Share.