Իրանը միջնորդների միջոցով Միացյալ Նահանգներից բանակցություններ անցկացնելու առաջարկ է ստացել։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Մենք որևէ բանակցություն չենք վարել: ԱՄՆ-ից եղել է բանակցությունների մասին խնդրանք՝ մի շարք առաջարկներով, որոնք մեզ հասել են առանձին միջնորդների, այդ թվում՝ Պակիստանի միջոցով», – Բաղայիի խոսքերն է մեջբերված Իրանի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
