Թեհրանը պետք է ավելի լուրջ վերաբերվի հակամարտությունն ավարտելու վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկին, հակառակ դեպքում Իրանը ստիպված կլինի առերեսվել լուրջ հետևանքների։ Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նրանց համար լավ կլինի ժամ առաջ լրջանալ, քանի դեռ ուշ չէ, որովհետև հենց դա տեղի ունենա, հետդարձի ճանապարհ այլևս չի լինի, և դա տհաճ կլինի»,- գրել է նա։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Իրանը հակամարտության ընթացքն իր օգտին շրջելու ոչ մի շանս չունի։
«Նրանք մեզ աղերսում են գործարք կնքել, ինչն էլ հենց պետք է անեին, քանի որ նրանք ոչնչացված են»,- պնդում է Թրամփը։
