Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը նախազգուշացում է տարածել, որ եթե ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետությունում կամուրջներ և էլեկտրակայաններ ոչնչացնելու սպառնալիքները իրականանան, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը կարող է շատ ավելի հզոր հարվածներ հասցնել Թել Ավիվի վրա։

«Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները՝ ոչնչացնելու իրանական կամուրջները, էլեկտրակայանները և էներգետիկ ենթակառուցվածքները, իրականանան, ապա Իրանի զինված ուժերը, բացի ԱՄՆ-ի և Իսրայելի վառելիքաէներգետիկ օբյեկտների, տնտեսական կենտրոնների և էլեկտրակայանների վրա հարձակումներից, ավելի լուրջ հարվածներ կհասցնեն մայրաքաղաքի ավելի կարևոր և ընդարձակ հատվածներին, ինչպես նաև Ամերիկայի դաշնակիցներին տարածաշրջանում», – հայտարարել է Իրանի բանակի գլխավոր շտաբը հատուկ հայտարարության մեջ։

Share.