Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը պայթյունի մասին ահազանգը ստացել է ժամը 15։26-ին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով` այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Իրականացվում է հրդեհաշիջում։

Share.