Թաիլանդի իշխանությունները խստացրել են Հարավային Ամերիկայից ժամանող զբոսաշրջիկների ստուգումները՝ հանտավիրուսի պատճառով։ Այս մասին հայտնում է The Nation-ը։

«Թաիլանդը ուժեղացված հսկողություն է սահմանել հանտավիրուսի ախտանշանների հայտնաբերման համար։ Սահմանային անցման կետերում հատկապես ստուգվում են Հարավային Ամերիկայի 13 երկրից ժամանող զբոսաշրջիկները»,- հայտնում է պարբերականը։

Արդեն իսկ ստուգման է ենթարկվել 470 զբոսաշրջիկ, նրանց մոտ հանտավիրուս չի հայտնաբերվել։

Share.