Քվեարկությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա: Հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: Հայտարարությունից հետո ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները լքել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ անվավեր են ճանաչվել նաև Սյունիքում գտնվող 35/65 ընտրական տեղամասի արդյունքները:

Հիշեցնենք՝ այսօր ամփոփվում էին ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները:

Բացի վերջնական արդյունքներից՝ նիստում քննարկվում էր նաև 3 տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու հարցը, ինչպես նաև ընտրություններն անվավեր ճանաչելու «Ուժեղ Հայաստանի» և «Միասնության Թևերի» դիմումները:

Share.