Սամվել Տերտերյանը (77 կգ) 4։0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջավիդան Նախմատովին ու դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի չեմպիոն։

Ալեքս Մարգարյանը (63 կգ) և Էդգար Պետրոսյանը (55 կգ) արծաթե մեդալներ նվաճեցին։

Մարգարյանը եզրափակիչում 3:12 հաշվով զիջեց Մակսուտ Սուլթանովին (Ուկրաինա)։ Դրանից առաջ նա հաղթել էր ՌԴ-ն ներկայացնող Սալիմ Կազմախովին (2:1), Ֆրանսիան ներկայանող Իլես Դահմանիին (5:0), Բելառուսը ներկայացնող Դմիտրի Դուդուկին (9:0) և Հունաստանը ներկայացնող Մարիոս Կապանտաիսին (10:5)։

Իսկ Պետրոսյանը (55 կգ) եզրափակիչում ցավալի պարտություն կրեց՝ զիջելով Ադրբեջանի ներկայացուցիչ Էմին Ջավադլիին (4:6 + տուշե)։ Մինչ այդ նա չոր հաշվով առավելության էր հասել Պորտուգալիան ներկայացնող Ալեշանդրե դե Ալմեյդայի (8:0), Ֆրանսիան ներկայացնող Սոս Քոթանջյանի (9:0) և Ռումինիան ներկայացնող Վլադ Տրիպայի (8:0) նկատմամբ։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է Հյուսիսային Մակեդոնիայում հուլիսի 6-12-ը։

Share.