Ամերիկացի դերասանուհի Միլա Յովովիչի և ռեժիսոր Փոլ Անդերսոն-ի 18-ամյա դուստրը՝ Էվեր Անդերսոնը, դարձել է Dior լյուքս բրենդի գովազդային դեմքը։ Մոդելը Instagram-ի իր էջում հրապարակել է նոր արշավի լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Բակ Էլիսոնի կողմից։

Նկարահանումները տեղի են ունեցել Փարիզի Լյուքսեմբուրգի այգում, որտեղ Անդերսոնը ներկայացրել է Dior-ի 2026 թվականի գարուն-ամառ հավաքածուի կերպարներից մեկը։ Նա կրել է կարճ, սեղմվող զգեստ՝ սպիտակ օձիքով և թևքավանդակներով, կերպարը լրացնելով շագանակագույն սպորտային կոշիկներով և նույն երանգի պայուսակով։

Ավելի վաղ՝ 2025 թվականի դեկտեմբերին, Էվեր Անդերսոնը մասնակցել էր նաև Beyond Noise ամսագրի նկարահանմանը՝ հրապարակելով թափանցիկ կիսաշրջազգեստով լուսանկարներ։

Share.