Էնն Հեթուեյը, բառի բուն իմատով, փայլում է։ Չորեքշաբթի՝ մայիսի 20-ին, 43-ամյա դերասանուհին Նյու Յորքում Louis Vuitton-ի 2027 թվականի Cruise շոուին ներկայացել էր ադամանդե զարդերի մի փնջով։ Աստղը միջոցառմանը մասնակցել է ամուսնու՝ Ադամ Շուլմանի հետ՝ հազվագյուտ ժամադրության շրջանակում, գրում է PEOPLE-ը։

Հեթուեյը հիացրել է նորաձևության տան 2026 թվականի աշնանային հավաքածուից մոխրագույն զգեստով, որն աչքի է ընկնում ծալովի դեկոլտեով և բարձրացված թևքերով։ Նա, որպես աքսեսուար, ավելացրել է երկար դարչնագույն ժապավեններով փոքրիկ շագանակագույն կաշվե պայուսակ, սև կոշիկներ և սև ակնոց։
Փայլի համար օսկարակիր դերասանուհին ընտրել էր Bulgari-ի Serpenti շարքի զարդերի հավաքածու։ Ըստ InStyle-ի՝ Հեթուեյը կրում էր 18 կարատանոց ոսկե վզնոց՝ գլխին և պոչին ադամանդներ (մանրածախ գինը՝ 27,600 դոլար), ինչպես նաև նույն ոճի օղակաձև ականջօղեր (5,650 դոլար) և ապարանջան (13,700 դոլար): Ընդհանուր առմամբ, զարդերի արժեքը կազմում է 46,950 դոլար:
