Էմիլի Ռատակովսկին մեծ իրարանցում է առաջացրել Ինստագրամում՝ Միլանի նորաձևության իլի Ռատակովսկին մեծ իրարանցում է առաջացրել Ինստագրամում՝ Միլանի նորաձևության շաբաթվա՝ աստղերով լի Gucci-ի ցուցադրության ժամանակ։

Իր ամենապրովոկացիոն լուսանկարներից մեկում Էմիլին մերկ կեցվածք է ընդունել՝ ցուցադրելով իր արևայրուքը՝ Gucci-ի ֆիրմային ներքնազգեստով։ Ռատակովսկին ձեռքով ծածկել է կուրծքը՝ բացահայտելով իր մարզված կազմվածքը և սլացիկ հետույքը։

Gucci-ի ստրինգերը վաղուց ի վեր պաշտամունքային աքսեսուար են եղել, քանի որ դրանք կրել են Քեյթ Մոսը, Հեյլի Բիբերը և Քիմ Քարդաշյանը։ Սկզբում դրանք եղել են «Թոմ Ֆորդի» գարուն/ամառ 1997 թվականի Gucci-ի հավաքածուի մաս։

Մեկ այլ լուսանկարում Էմիլին ցուցադրել է իր դեկոլտեն՝ սև սպորտային կրծկալով և համապատասխան լեգինսներով, որոնք արտահայտում են նրա մկանոտ իրանը և սեքսուալ կորագծերը։

Մոդելը նաև հրապարակել է սպիտակ խալաթով արված սելֆի և փայլուն արծաթափայլ զգեստով լուսանկարներ՝ ցուցադրությունից առաջ, որոնք կատարելապես ընդգծում են նրա երկար ոտքերը։
