Մոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկին Տոկիո կատարած իր ուղևորությունից բաց լուսանկարներ է տարածել՝ իր նոր ընկերոջ՝ ֆրանսիացի ռեժիսոր Ռոմեն Գավրասի հետ, ով նախկինում հանդիպում էր փոփ աստղ Դուա Լիպայի հետ։

34-ամյա աստղը Instagramում հրապարակել է մի քանի սադրիչ լուսանկարներ, այդ թվում՝ առանց կրծկալի հայելու առջև սելֆի, որտեղ նա ձեռքով ծածկել է կուրծքը։ Այլ լուսանկարներում Ռատակովսկին կեցվածք է ընդունել սև ցածր գոտկատեղով ներքնազգեստով և սպիտակ փափուկ խալաթով, որը մի փոքր բաց էր՝ իր դեկոլտեն ընդգծելու համար։

Լուսանկարներից մեկի տակ Էմիլին ներառել է ճապոնական դրոշի էմոջի և այն մակագրել է. «I missed you! I love you!» («Ես կարոտել եմ քեզ։ Ես սիրում եմ քեզ»):


Հրապարակման մեջ ներառված են նաև նկարահանմումից կադրեր և դիմանկարներ, որոնք, ըստ երևույթին, արվել են նրա նոր ընկերոջ կողմից։

