ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի զեկույցը՝ բանակի վերաբերյալ․

«Հարգելի ժողովուրդ:

Ինչպես գիտեք, ԴՕԿ կուսակցության և նամանավանդ ինձ համար առաջնային է Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, բանակը։

Ես այն միակ քաղաքական ուժն եմ, որը միշտ ասում է՝ բանակ-պետություն, պետություն-բանակ։ Չկա բանակ՝ չկա պետություն։ Մենք միշտ մեզ հպարտ ենք զգացել, երբ որ ունեցել ենք ուժեղ բանակ և միշտ եղել ենք զոհի կարգավիճակում, երբ չենք ունեցել բանակ։

Վարչապետ դառնալու ժամանակ զինված ուժերի ռազմավարության հիմքում պետք է լինի մեկ բանաձև․ բանակը ոչ թե պատերազմի համար է միայն, այլ պատերազմը կանխելու համար:

Հայաստանի բանակը պետք է դառնա ոչ թե թվով մեծ, բայց թույլ համակարգ, այլ արագ, խելացի, տեխնոլոգիական, կարգապահ և հարվածի պատրաստ ուժ:

Բանակը որպես պետության ողնաշար

Եթե պետությունը բանակ չունի, արտաքին քաղաքականությունն էլ է թուղթ, դիվանագիտությունն էլ, խաղաղության օրակարգն էլ:

Խաղաղություն չեն խնդրում, խաղաղություն պարտադրում են ուժով, բանակով: Պրոֆեսիոնալ բանակ պլյուս պատրաստված պահեստազոր։ Հայաստանին պետք է պրոֆեսիոնալ, բարձր վարձատրվող զինվորական կորիզ, մշտական մարզվող պահեստազոր, տարածքային պաշտպանության համակարգ, յուրաքանչյուր համայնքում պատրաստված պաշտպանական ռեզերվ։ Պատերազմի օրը բանակը չպետք է նոր սկսի կազմակերպել։ 

Ժամանակակից պատերազմում հաղթում է ոչ թե միայն քաջը, այլ նաև նա ով ունի հետախուզություն, անօդաչու համակարգեր, հակաօդային պաշտպանություն, կապի անվտանգ համակարգ, կիբեր պաշտպանություն, արագ որոշում ընդունող հրամանատարություն: 

Բանակում չպետք է լինի անպատասխանատու գեներալ, թղթային հրամանատար, կաբինետային հայրենասեր: Ով վատ է ղեկավարել, պետք է պատասխան տա, ով պրոֆեսիոնալ է, պետք է բարձրանա, բանակը պետք է մաքրվի ասածներից և առաջին հերթին դավաճաններից: 

Զինվորը պետության ամենաբարձր արժեքն է: Նրա սնունդը, հագուստը, զենքը, բուժումը, ապահովագրությունը, ընտանիքի սոցիալական պաշտպանությունը պետք է լինեն պետական առաջնահերթություն: Զինվորին հիշել միայն հողակավորության օրը՝ պետության ամոթն է:

Հայաստանը չի կարող միշտ ուրիշից զենք խնդրել, պետք է զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը, դրա հետ մեկտեղ ապահովելով աշխատատեղեր, անօդաչուներ, կապի միջոցներ, պաշտպանական տեխնոլոգիաներ, փամփուշտ, արկ, ինժեներական համակարգեր, պաշտպանական ծրագրային լուծումներ:

Փոքր երկիրը պետք է լինի խելացի երկիր: Զենք կարելի է գնել տարբեր երկրներից, փորձ կարելի է վերցնել տարբեր բանակներից, բայց Հայաստանի անվտանգությունը վերջնականապես չի կարելի հանձնել ոչ մեկին:

Դաշնակիցը օգնում է ուժեղին, թույլին օգտագործում են, շպրտում մի կողմ: 

Ազգային գաղափարախոսությունը պետք է լինի հիմնված հետևյալի վրա.

Բանակը միայն զենք չէ, բանակը ոգի է, կարգապահություն, հավատ, պատասխանատվություն: Բանակը պարտադիր է բոլորի համար անխտիր: 

Պետք է վերականգնել գաղափարը, որ հայրենիքի պաշտպանությունը ոչ թե պարտադիր ծառայություն է միայն, այլ ազգային պատիվ: Բանակը միայն բանվորի և գյուղացու երեխայի համար չէ: Բանակ գնալու են հարուստները և չինովնիկների երեխաները: Ով չի ծառայել, չի կարող դառնա պետական պաշտոնյա, պատգամավոր, վարչապետ, նախագահ, նախարար և չպիտի վայելի այսպես ասած շրջապատի հարգանքը, եթե չի ծառայել բանակում:

Իմ առաջնորդությամբ Հայաստանի զինված ուժերը պետք է դառան այնպիսի բանակ, որի մասին թշնամին մտածի ոչ թե հարձակվելուց հետո, այլ հարձակվելուց առաջ:

Նորից եմ կրկնում, չկա բանակ, չկա պետություն: 

Մենք պետք է ունենանք ամուր բանակ, մենք պետք է հարգենք զինվորականին, մենք պետք է սիրենք և պաշտենք մեր զինվորին:

Բանակում չծառայելը, բանակից խուսափելը պետք է լինի անպատիվ: Պետք է նման անձինք խայտառակվեն ու պախառակվեն, եթե մարդ անում է հնարավոր և աննարինը բանակից խուսափելու համար:

Այսքանը բանակի վերաբերյալ»:

Share.