Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սիվերեկ շրջանի դպրոցներից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։ Նախնական տվյալներով՝ աշակերտը հրացանով ներխուժել է շենք և կրակ բացել, ինչի հետևանքով յոթ մարդ է վիրավորվել։
Հարձակվողը մի քանի աշակերտի է պատանդ վերցրել։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը և շտապօգնության բրիգադները։
