27-37 տարեկան Հայաստանի քաղաքացիները կկարողանան ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամավոր վերադառնալով հայրենիք և ընտրելով առաջարկված հինգ տարբերակներից մեկը։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններն ընդունվել են խորհրդարանի կողմից փետրվարի 11-ին։

Առաջին տարբերակը թույլ է տալիս ծառայել 24 ամիս, երկրորդը՝ ծառայել 1 տարի 6 ամիս և բյուջե վճարել 2,5 մլն դրամ, երրորդը՝ ծառայել կես տարի և վճարել 5 մլն դրամ, չորրորդը՝ ծառայել մեկ ամիս և վճարել 10 մլն դրամ, իսկ հինգերորդ տարբերակը՝ բյուջե վճարել 15 մլն դրամ և ընդհանրապես չծառայել։

Share.