2027 թ. փետրվարի 5-11-ը Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը պատշաճ ձևով կազմակերպելու և անցկացնելու նպատակով գործադիրն ընդունել է Հայաստանի կարատեի ֆեդերացիային ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին որոշում:

Հաշվի առնելով Հայաստանի կարատեի ֆեդերացիայի զարգացման ուղիները՝ Կարատեի միջազգային ֆեդերացիան առաջարկել է 2027 թ. Երևանում անցկացնել կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը։ Ակնկալվում է շուրջ 2000 մարզիկների մասնակցություն:

Առաջնության անցկացումը իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում ՀՀ-ն էլ ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում:

Share.