Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:30-ի սահմաններում Թամանցիների փողոցում բախվել են «Mercedes-Maybach» և  «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ «Mercedes-Maybach»-ը պատկանում է Հայաստանում հայտնի «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին, ով վթարի պահին ավտոմեքենայում չի եղել։

Share.