Երևանում առաջին անգամ անցկացվում է Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը։
Գագաթնաժողովի անցկացման վայր են ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ Նրանց դիմավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հնչել են օրհներգերը՝ զինվորական նվագախմբի կատարմամբ, գագաթնաժողովի մասնակիցները ողջունել են հայկական և եվրոպական կողմերի պատվիրակություններին։
Ավելի ուշ կկայանա փաստաթղթերի ստորագրում և ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարություն։
