Հայաստանն ինքը որոշում կկայացնի Եվրամիության անդամակցության հեռանկարի հետ կապված։ Այսօր ՀՀ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:
Նշենք, որ Եվրոպական առաջնորդները ժամանել են Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:
«Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է, և Հայաստանը ինքը կորոշի», – ասաց Կայա Կալասը:
Հիշեցնենք` 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների պատճառ դարձավ:
Այս տարվա ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է:
