Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Թուրքիայի որոշումը, որով վերացվել է ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ ընդգծելով, որ սա Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է:

«Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից»,- գրում է ԱԳՆ խոսնակը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության գնահատմամբ՝ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Կարծում են, որ այս քայլը կարող է տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով:

Share.