ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի ծառայողների հետ մայրաքաղաքի շուրջ 20 հասցեներում իրականացնում են խուզարկություններ։ Այս մասին տեղեկությունը հայտնել են Ներքին գործերի նախարարությունից:

Ըստ տեղեկությունների հասցեների մեծ մասում խուզարկություններն ավարտվել են, այս պահին մի քանի հասցեներում են շարունակվում խուզարկությունները։

Գործողությունների նպատակի և այլ մանրամասների վերաբերյալ այս պահին տեղեկություններ չեն հաղորդվում։

Share.