Երևանի Դավիթ Բեկի փողոցում «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել բնակելի տան մեջ, վթարի հետևանքով վարորդը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ մինչ բնակելի տան մեջ մխրճվելն այդ վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա «ԿամԱԶ»-ը բախվել է «Jeep» և «Kia» մակնիշի ավտոմեքենաների։
Բախման հետևանքով «Kia»-ն բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, իսկ «ԿամԱԶ»-ը շարունակել է առաջ ընթանալ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։
