Հայաստանի իշխանությունները Համաշխարհային բանկի հետ քննարկում են սկսնակ բիզնեսի աջակցության հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ փոքր բիզնեսի վարկավորման հարցում բանկերի զգուշավոր վերաբերմունքի հիմնական պատճառներից մեկը հենց ձեռնարկատերերի կողմից կանոնադրական կապիտալում ներդրումների ցածր մակարդակը: Արդյունքում ֆինանսական կազմակերպությունները նման ընկերությունները գնահատում են որպես առավել ռիսկային և, որպես կանոն, գրավի տրամադրում են պահանջում:
«Ուստի Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերների հետ համատեղ քննարկում ենք հիմնադրամ ստեղծելու գաղափարը, որը որոշակի պայմաններով սկսնակ ձեռնարկատերերին կկարողանա գրավային ապահովում տրամադրել բանկային վարկեր ստանալու համար»,-նշել է Գալստյանը:
Նա հավելել է, որ նախաձեռնությունը դեռևս քննարկման փուլում է, իսկ ֆինանսավորման ներգրավման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ դեռևս չկան։
