Երուսաղեմում մարտի 19-ի ուշ երեկոյան հզոր պայթյուններ են լսվել: Քաղաքում նաև հնչել են օդային տագնապի ազդանշանները: Այս մասին հաղորդել են AFP-ի թղթակիցները:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելը հայտնել է Իրանի կողմից հերթական հրթիռային հարվածների մասին:

Գրանցվել են մի քանի հրթիռային արձակումներ, այդ թվում՝ մեկը՝ կեսգիշերից կարճ ժամանակ առաջ։ Դրան հաջորդել են պայթյունները:

Իսրայելի «Մագեն Դավիդ Ադոմ» արտակարգ օգնության ծառայությունը հայտարարել է, որ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացել:

Share.