Rolls-Royce Motor Cars-ի ապագա էլեկտրական ամենագնացը կունենա թափքի անսովոր դիզայն՝ առանձնացող թափք, տեղեկացրել է Autocar-ը։

Սա նշանակում է, որ մեքենայի առջեւի մասը կբաժանվի մի քանի անկախ տարրերի, այլ ոչ թե մեկ, բարձրացվող թափքի։ Մոդելը կլինի ապրանքանիշի երկրորդ լիովին էլեկտրական մեքենան՝ Spectre կուպեից հետո, եւ կվերաբերի ուլտրալյուքս խոշոր ամենագնացների հատվածին։

Դիզայնի հիմնական առանձնահատկությունը թափքն է, որը բաժանված է կենտրոնական երկայնական հատվածի եւ երկու կողային վահանակների, որոնք առանձին բարձրանում են։

Սա փաստացի ձեւավորում է մեքենայի եռակազմ առջեւի մաս։ Պարբերակնաի տվյալներով՝ այս լուծումը նախկինում BMW-ի կողմից արտոնագրվել էր 2024թ․ եւ այժմ առաջին անգամ օգտագործվում է Rolls-Royce մոդելի սերիական մշակման մեջ։

Փորձարկման նախատիպերի լուսանկարները ցույց են տալիս, որ թափքի կենտրոնական հատվածը ձեւավորում է արտահայտված երկայնական տարր, որը վիզուալ առումով բարելավում է առջեւի մասի համաչափությունը: Կողային վահանակները բացվում են առանձին՝ ապահովելով մուտք դեպի տեխնիկական բաղադրիչներ: Միեւնույն ժամանակ, պահպանվում են ապրանքանիշի ավանդական համամասնությունները՝ զանգվածեղ ուրվագիծ, ուղղահայաց առջեւի մաս եւ Rolls-Royce ավտոմեքենաներին բնորոշ մոնումենտալ դիրք:

Նոր էլեկտրական ամենագնացը նախատեսվում է կառուցել Spectre ճարտարապետության եւ BMW-ի հաջորդ սերնդի տեխնոլոգիաների հետ կապված էլեկտրական հարթակի հիման վրա: Ակնկալվում է, որ այն կօգտագործի մոտ 700 ձիաուժ հզորությամբ երկշարժիչ ուժային սարք եւ, լավատեսական գնահատականներով, մոտ 800 կիլոմետր ընթացքի պահուստ:

Ըստ էության, խոսքը պարզապես ներկայիս Cullinan-ի փոխարինողի մասին չէ, այլ էլեկտրական շարժիչին անցնելու համատեքստում ուլտրարլյուքս ամենագնացի հայեցակարգը վերիմաստավորելու փորձ՝ շեշտը դնելով բարդ ինժեներիայի եւ նոր տեխնիկական լուծումների, այլ ոչ թե պարզապես ավանդական շքեղության վրա:

Share.