Եվրոպան մոտենում է այն կետին, երբ անհրաժեշտ կլինի բացել Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության ուղիներ։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը:

Նախագահը կարծում է, որ դա պետք է արվի համակարգված ձևով, այլ ոչ թե առանձին, ինչպես անում են Հունգարիայի և Սլովակիայի առաջնորդները։

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ որոշում է կայացվել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ ուղիղ հաղորդակցության ուղիներ ստեղծելու մասին։

Share.