Եվրոպացի առաջնորդները մտավախություն ունեն, որ եթե եմենյան «Անսար Ալլահ» շարժումն (հուսիթներ) Իրանի կողմից միանա պատերազմին, ապա Եվրամիությունը կարող է ներքաշվել տարածաշրջանային հակամարտության մեջ։ Այս մասին հայտնում է բրյուսելյան Euractiv պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականը հիշեցնում է, որ ԵՄ-ն Կարմիր ծովում «Ասպիդես» գործողությունն իրականացնում է 2024 թվականի փետրվարից՝ ի պատասխան Եմենի հուսիթ ապստամբների կողմից Իսրայելին աջակցող պետություններին պատկանող առևտրային նավերի վրա հարձակումների: Տարբեր ժամանակահատվածներում գործողությանը մասնակցել են ԵՄ անդամ երկրների երեքից վեց ֆրեգատ, ականակիր և ականազերծող նավ:

Եվրոպացի երկու դիվանագետների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ դիմակայությանը հուսիթների միացումը կարող է էլ ավելի բարդացնել Մերձավոր Արևելքում առանց այդ էլ անկայուն իրավիճակը։ Բրյուսելում չեն բացառում Կարմիր ծովում և Ադենի ծոցում առևտրային նավերի վրա հարձակումների վերսկսումը, ինչի պատճառով բեռնատար նավերը ստիպված կլինեն ավելի երկար սպասել օգնությանը։

Share.